Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն
Ծրագրի սկիզբ և ավարտ․
01․02.2021-31.12.2025




Ծրագրի նպատակը
Ամրապնդել աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում`հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին և խոցելի խմբերին:
Ծրագիրն իրականացվում է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառում է բարձր տեխնոլոգիական լուծումներ, քաղաքացիական հասարակության մոնիտորինգ, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում։
Մշակված թվային լուծումներ


Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակ (e-labor platform)
Առաջարկվող հարթակի ներդրման շնորհիվ կթվայնացվեն և կավտոմատացվեն աշխատանքի ստուգման հիմնական գործառույթները, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի
Առաջարկվող հարթակի ներդրման շնորհիվ կթվայնացվեն և կավտոմատացվեն աշխատանքի ստուգման հիմնական գործառույթները, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի ստեղծելու գործատուների ռիսկերի ազգային քարտեզ՝ իր տեսակի մեջ առաջինը, որը ժամանակի ընթացքում կգեներացնի աշխատանքային իրավունքների ոլորտում առաջացող և դրանք լուծվող ռիսկերի դինամիկ տվյալներ:


Հաճախ տրվող հարցերի չաթբոթ
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Հաճախ տրվող հարցերի չաթբոթ, որը ներդվելու է ինչպես նորաստեղծ հարթակում, այնպես էլ ՀՀ ԱԱՏՄ-ի ֆեյսբուքյան էջում։


ehlib վեբ-կայք
Համակարգը նախատեսում է ռիսկերի հաշվարկման հաշվիչ, որի պարզ տարբերակը հասանելի կլինի նաև տնտեսվարող սուբյեկտներին՝ պարզելու իրենց ռիսկայնության աստիճանը՝ մուտք անելով պահանջվող տվյալները։
ehlib վեբ-կայք
Ծրագրի շրջանակներում կոնսորցիումը, համագործակցելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, կառուցում է ՏՀՏ լուծումներ, որոնք տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար:


Ծրագրի հիմնական խնդիրները
Խթանել տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն աշխատանքային իրավունքների առավել հասցեական վերահսկման համար
Բարձրացնել ՔՀԿ-ների կարողությունները՝ պետական ու մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքների պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար
Բարձրացնել տեղական ու կենտրոնական պետական մարմինների կարողությունները՝ աշխատանքային օրենսգրքի ու այլ օրենքների դրույթներին համապատասխան պաշտպանություն իրականացնելու համար
Բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավահարաբերությունների ու զբաղվածության իրավունքի վերաբերյալ


Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներ
-
Կարիքների գնահատում (baseline assessment) և Օգտատիրոջ հետազատություն (user-research)
-
Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի (e-labor platform) ստեղծում և ներդնում
-
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինների կարողությունների զարգացում
-
Փոքր դրամաշնորհներ ՔՀԿ-ների համար
-
Հաճախ տրվող հարցերի չաթբոթ
-
Բազմաշահագրգիռ խորհրդի ստեղծում
-
Հետազոտական կրթաթոշակներ երիտասարդների համար
-
Հանրային քննարկում թաուն հոլ ձևաչափով
Ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթեր
Առաջարկների փաստաթղթեր
աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավման նպատակով
Քաղաքականության փաստաթղթերը նախագծելու նպատակով նախ մշակվել են հարցադրումներ՝ ուղղված ավանդական զբաղվածության եւ գիգ տնտեսության շրջանակում աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, ռիսկերի կառավարմանը, աշխատաշուկայի ներկա պահանջներին համընթաց կողմերի իրավունքներն ու պարտականություններն իրացնելու գործընթացում խնդիրների լուծման իրավական դաշտի վերանայմանը։
Այդ նպատակով համագործակցություն է սկսվել ոլորտային գործատուների միությունների, առանձին գործատուների, մարդկային ռեսուրսների մասնագետների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ։ Կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, անհատական զրույցներ, որոնց ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակվել են աշխատանքային իրավահարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականության բարելավման առաջարկներ։
Սույն առաջարկի մշակման նպատակով հրավիրված հանդիպում – քննարկումն անցկացվել է սեպտեմբերի 16-ին, 2022թ.։ Հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերություններում հաճախակի հանդիպող փոփոխությունները, իրավասու պետական կառավարման մարմնի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2022թ. նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների շրջանակում քննարկումները շահագրգիռ կողմերի հետ շարունակվել են մինչեւ դեկտեմբեր ամիսը։
Առաջարկները կշրջանառվեն եւ կներկայացվեն պատկան մարմիններին եւ շահագրգիռ կողմերին՝ ակնկալելով դրանք դիտարկել իրավական դաշտի բարեփոխումների շրջանակում:













