Հուլիսի 11-ին, «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում մեկնարկեցին աշխատանքային իրավունքի դասընթացները։
11 օրյա դասընթացները անցկացվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական և մարզային կառույցներում և զուգակցվել իրավաբանական խորհրդատվություններով։
Կարողությունների զարգացման նպատակով անցկացվող սեմինարներին մասնակցել են Տեսչական մարմնի գլխամասի և մարզային ստորաբաժանումների աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության տեսուչները։
Սեմինարը վարել է ընտրված փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։
Առաջին դասընթացին քննարկվեցին աշխատանքային հարաբերությունների նախադրյալները և աշխատանքային հարաբերությունների և հասարակական կարգի կապը։
Սեմինարներն ուղղված էին Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և մարզային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանումների տեսուչների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։
Սեմինարների ընթացքում իրավաբան փորձագետ Ներսես Աղաբաբյանի կողմից ներկայացվել են մեր երկրում աշխատանքային վեճերի լուծման դատական պրակտիկան և աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողության իրավական գործիքակազմերի կիրառման առանձնահատկությունները։













