Տեխնիկական դասընթաց

Մայիսի 24,25,26-ին «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում մեկնարկեց տեխնիկական դասընթաց աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային պլատֆորմի գործարկման վերաբերյալ (e-labour platform).

Աշխատողներին մանրամասն ներայացվեց էլեկտրոնային հարթակի կառուցվածքը,ինչ բաժիններից և ենթաբաժիններից է այն կազմված ,ինչպես և ինչ տվյալներ են անհրաժեշտ ազատ դաշտերը լրացնելու համար, ինչպես կարելի է ավելացնել կազմակերպությունների/աշխատողների անուններ կամ փոփոխել դրանք, ինչպես է ձևավորվում տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության հաշվարկը …

Դասընթացն անցկացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում:

Դասընթացը վարեց ՏՀՏ փորձագետ Հարություն Աբրահամյանը: