48-րդ Պեչա-Կուչա Երևանի

Մշակութային ժառանգությունը կարևորագույն ազդեցություն ունի ազգային ինքնության պահպանման, զբոսաշրջության, տնտեսության, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մեջ։ Չնայած ոլորտի կարևորությանն` այսօր Հայաստանում մշակութային ժառանգության կառավարման, կայուն պահպանման ու տարածման բարելավման հրատապ անհրաժեշտություն կա: Խնդիրն էլ ավելի ակնհայտ դարձավ 2020թ. Արցախյան պատերազմից հետո, երբ հարյուրավոր հուշարձաններ ու արվեստի գործեր ընկան Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ ենթարկելով ոչնչացման կամ դրա վտանգի։ 48-րդ Պեչա-Կուչա Երևանին այս հարցերը քննարկեցին ակադեմիական հետազոտողներ, մշակութաբաններ, արվեստագետներ։ Ելույթները կարող եք ունկնդրել միջազգային կայքում, որի հղումը մեկնաբանության դաշտում է։

Երեկոն կազմակերպվել է Կիրակի հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: