Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Կիրակի» հիմնադրամի կողմից իրականացվող Եվրոպական միության ֆինանսավորմաբ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվում են աշխատանքային իրավունքների խնդիրների շուրջ քննարկումներ։
Քննարկումներն կազմակերպելու նպատակով ձևավորվել է բազմաշահագրգիռ խորհուրդ, որի անդամներն են Վիվի-ՄՏՍ, Յուքոմ, Յունիքոմպ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ռեսալ Սոֆթ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և այլ ընկերությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է առցանց E-hlib համակարգը, քննարկվել են աշխատանքային իրավունքների շուրջ առաջացած խնդիրները և ծրագրի վերաբերյալ այլ հարցեր:








