Նոյեմբերի 26-ին, Սոլոլըրն գրասենյակում, տեղի ունեցավ Պեչա Կուչա Երևան և Կիրակի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպած «Ավելի լավ աշխատավայր» միջոցառումը։
«20 սլայդ x 20 վարկյան» ձևաչափով քննարկումների ժամանակ մեր խոսնակները մի շարք հարցեր բարձրացրին աշխատանքի, աշխատանքի իրավունքների, դրանց պաշտպանության մասին։ Լսեցինք անհատ ձեռնարկատերերի, արհմիությունների, աշխատանքային իրավունքների պաշտպանների, մարդկային ռեսուրսների ղեկավարների և քաղաքականություն մշակողների տեսակետները տեղական հայկական համատեքստում և այլն։
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ղեկավար Հակոբ Ավագյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Կիրակի հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:












