Հոկտեմբերի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ «Աշխատանքի քո իրավունքը» հեքըթոն-ի մրցանակաբաշխությունը. հայտնի դարձան մրցույթի հաղթող թիմերը:
Հոկտեմբերի 20-ին և 21-ին Հեքըթոնի 10 մասնակից-թիմերը մենթորների օգնությամբ զարգացրել ու մշակել էին գաղափարներ, նորարար լուծումներ աշխատանքային իրավունքի ոլորտում: Հեքըթոնի ընթացքում առաջնային էին համարվում հետևյալ ուղղությունները՝
— աշխատանքային իրավունքների իրազեկման բարձրացում
— կառավարության որոշումների թափանցիկության բարձրացում
— աշխատանքային իրավունքների քաղաքացիական վերահսկողություն
Մասնակիցները պետք է մշակեին այնպիսի գաղափարներ, որոնք համեմված կլինեն տեխնոլոգիական լուծումներով։
Հաղթողները
FBF թիմ
FBF- ը առաջարկեց MultiCube տեխնոլոգիան, որը նախատեսված է կուրություն ունեցող մարդկանց համար։ Տեխնոլոգիան իրենից ներկայացնում է էկրան, որի միջոցով ցանկացած տեքստ թարգմանվում է բրալյան այբուբենի. Այն տալու է նոր հնարավորություններ, ֆունկցիաներ և ամենակարևորը ինքնուրույնություն:
Թիմն արժանացավ 1-ին մրցանակին՝ 5000 եվրո
TheMain թիմ
Քանի որ մարդիկ չեն սիրում կարդալ ձանձրալի ու անհասկանալի տեքստեր, թիմն առաջարկեց աշխատանքային իրավունքներին ծանոթացնել խաղի միջոցով, որը պարզագույն հարցերի միջոցով կծանոթացնի մարդկանց իրենց իավունքների հետ։ Խաղը կլինի Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի նախատիպով, մոբայլ տարբերակով, կգովազդվի սոցցանցերում։
Թիմն արժանացավ 2-րդ մրցանակին՝ 4000 եվրո
CitizenLab թիմ
Թիմն առաջարկեց վեբ կայքի ստեղծում, բաղկացած հիմնական 2 բաժիններից։ Առաջինը բաժինը նվիրված է իրազեկվածությանը, իսկ երկրորդը առաջին բաժնում առկա ինֆորմացիայից օգտվելուց հետո իրավունքի խախտումը հասկանալու դեպքում դիմում բողոքի ներկայացման հնարավորություն համապատասխան կառույցներին։
Թիմն արժանացավ 3-րդ մրցանակին՝ 3000 եվրո:




















