Սեպտեմբերի 16-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացրեց խմբային քննարկում՝ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։
Քննարկմանը մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչներ, տարբեր ընկերությունների իրավաբաններ, կադրերի պատասխանատուներ, փոխհատուցման մասնագետներ, նախագծերի ղեկավարներ, վեճերի լուծման ավագ մասնագետ և այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատողի և գործատուի իրավահարաբերությունները, աշխատանքային հարաբերություններում ամենատարածված խախտումները, ոլորտի իրավական ակտերն ու կանոնակարգերը, աշխատանքային հարաբերությունների վրա ազդող ոչ ավանդական աշխատանքային եղանակները, լրացուցիչ աշխատանքային ժամերի հետ կապված խախտումները և դրանք տարեկան հաշվարկելու դժվարությունները և տրվել են առաջարկություններ: Մի շարք հանդիպումների արդյունքում հավաքված տեղեկատվության հիման վրա կմշակվեն փաստաթղթեր՝ քաղաքականության բարելավման առաջարկություններով:
«Հանուն աշխատանքի.հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021 թվականի փետրվարից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչության) հետ սերտ համագործակցությամբ և նպատակ ունի նպաստել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով տվյալների նորարարությունը և միջոլորտային համագործակցությունը։







